• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» միացան Ֆաբրեգասի համար մղվող պայքարին

Սեսկ ՖաբրեգասԻնչպես հայտնում է Sky Sports-ը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին գնելու համար «Մանչեսթեր Յունայթեդի» արած առաջարկը ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն է առաջացրել Պրեմիեր Լիգայի մի քանի գրանդ ակումբների շրջանում:

Երկուշաբթի «կարմիր սատանաները» 25 մլն ֆունտ առաջարկեցին Ֆաբրեգասի համար: Պաշտոնական պատասխան դեռևս չի ստացվել, բայց «Բարսելոնայի» ներկայացուցիչը լրագրողների հետ հարցազրույցում հայտնեց, որ Սեսկը հասանելի չէ տրանսֆերների համար: Սակայն «Յունայթեդը» սրանով չի ավարտի «Արսենալի» նախկին ավագին ձեռք բերելու փորձը:

Ավելին, հիմա Ֆաբրեգասի համար պայքարին պատրաստ են միանալ «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»: Աղբյուրի համաձայն, Իսպանիայում երկու բարդ մրցաշրջաններից հետո Սեսկը պատրաստ է վերադառնալ Պրեմիեր Լիգա:

Հետաքրքիր փաստեր