• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» մերժել է «Յունայթեդի» առաջին առաջարկը Մեյսոն Մաունտի համար

«Չելսին» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ 40 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ առաջարկը կիսապաշտպան Մեյսոն Մաունտի համար:

Ներկայումս Մաունտի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը 12 ամիս, և նոր պայմանագիր կնքելն անհնարին է թվում, ինչը «Չելսիին» մղում է վաճառել Մեյսոնին այս ամառ:

«Յունայթեդը» երկար ժամանակ եղել է Մաունտի համար մղվող պայքարում ֆավորիտի կարգավիճակում, և ակումբն այժմ պաշտոնական հայտ է ներկայացրել Անգլիայի հավաքականի 24 ամյա ֆուտբոլիստի համար, հայտնում է The Telegraph-ը:

Սակայն «Չելսին» մերժել է այս առաջարկը՝ իրենց ակադեմիայի աշակերտի համար պահանջելով 70 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ակնկալվում է, որ այդ բացասական պատասխանը չի ​​խանգարի «Յունայթեդին», որը շուտով պետք է վերադառնա բարելավված առաջարկով: «Կարմիր սատանաները» վստահ են, որ կարող են ձեռք բերել Մեյսոնին:

Հետաքրքիր փաստեր