• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» Յուլիան Դրակսլերի հարցով չի դիմել «Շալկեին»

Յուլիան ԴրակսլերԳերմանական «Շալկե 04»-ը հերքել է տեղեկությունն այն մասին, որ «Չելսին» դիմել է կիսապաշտպան Յուլիան Դրակսլերի հարցով:

Ժոզե Մոուրինյոյի` «Սթեմդորդ Բրիջ» վերադարձից անմիջապես հետո, լուրեր տարածվեցին, որ մի շարք ֆուտբոլիստներ են համալրելու «կապույտների» շարքերը: Նրանց թվում է հայտնվել «Շալկեի» առաջատարներից 19-ամյա Դրակսլերը:

Սակայն «Շալկե 04»-ի գլխավոր տնօրեն Հորսթ Հելդը հայտարարել է, որ «Չելսին» Յուլիանին գնելու համար իրենց չի դիմել:

-Ես այդ մասին ոչինչ չեմ լսել: «Չելսիի» կողմից ոչ մի պաշտոնական հարցում չի եղել, և մենք ևս չենք կապվել այդ ակումբի հետ:

Սակայն կարող եմ ասել, որ ակումբները միշտ քննարկում են այդ կարգի խաղացողներին ձեռք բերելու հարցերը,- Հելդի խոսքերն է մեջբերում Bild-ը: