«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է այն լուրերն, ըստ որոնց իրենք ամռանը կփորձեն գնել Ռադամել Ֆալկաոյին՝ «Մոնակոյից» կամ Էդինսոն Կավանիին՝ ՊՍԺ-ից:
Գաղտնիք չէ, որ Մոուրինյոյի թիմի հարձակման գիծն ուժեղացման կարիք ունի: Վաղուց է խոսվում, որ «կապույտները» կգնեն Ֆալկաոյին կամ Կավանիին:
Սակայն ֆինանսական ֆեյր-փլեյը սահմանափակում է Մոուրինյոյի հնարավորությունները: Ակումբը միաժամանակ պետք է վերանայի աշխատավարձերի քաղաքականությունը:
-Ոչ, տրանսֆերային աժեքի և աշխատավարձերի պատճառով մենք չենք պայքարել նրանց համար (Ֆալկաո և Կավանի): Ֆուտբոլիստը ոչ միայն տրանսֆերային արժեքն է, այլ նաև մեծ աշխատավարձը,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: