«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Բազելի» կիսապաշտպան Մահամեդ Սալահի տեղափոխության մասին:
Շվեյցարիական ակումբն ընդունել է լոնդոնցիների 11 մլն ֆունտի առաջարկը և այժմ Մոհամեդը գտնվում է Լոնդոնում, որտեղ բուժզննում կանցնի և կհամաձայնեցնի անձնական պայմանագիրը:
Սալահը, ով Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանում երկու անգամ խաղացել է «Չելսիի» դեմ և երկու անգամ էլ գոլի հեղինակ է դարձել, կփոխարինի Խուան Մատային, ով տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի հավաքականի 21-ամյա կիսապաշտպանի համար պայքարում էր նաև «Լիվերպուլը»: