• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» վարձակալեց Ֆալկաոյին

Ռադամել Ֆալկաո«Չելսին» մեկ մրցաշրջանով վարձակալեց «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ֆալկաոն հանդես եկավ «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն իր խաղով առանձնապես դրական տպավորություն չթողեց՝ Պրեմիեր Լիգայում դառնալով ընդամենը 4 գոլի հեղինակ:

Չնայած «Յունայթեդում» ձախողված մրցաշրջանին, կոլումբիացին հետաքրքրեց «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Դեռ հունիսին պորտուգալացին հայտնեց, որ պատրաստ է Ֆալկաոյին վերադարձնել իր վստահությունը:

Այսօր Պրեմիեր Լիգայի չեմպիոնը համաձայնեցրեց 29-ամյա հարձակվողի վարձակալության բոլոր պայմանները, ով «Սթեմֆորդ Բրիջում» իր տեղի համար պետք է մրցի Դիեգո Կոստայի և Լոիկ Ռեմիի հետ:

-Ես շատ ուրախ եմ «Չելսիին» միանալու համար: Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին, որպեսզի փորձեմ թիմին օգնել պահպանել չեմպիոնական տիտղոսը,- «ազնվականների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ֆալկաոն:

Հետաքրքիր փաստեր