• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» փորձում է ձեռք բերել Ուոլկոտին

Թեո ՈւոլկոտՁմեռային այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» պաշտոնական առաջարկ կանի «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտին: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը:

Ինչպես հայտնի է, «Արսենալը» չի կարողանում համաձայնության գալ Ուոլկոտի հետ նոր պայմանագրի շուրջ: Ֆուտբոլիստը պահանջում է ավելի բարձր աշխատավարձ և կենտրոնական հարձակվողի դիրք: Իսկ «Չելսին» իր հերթին փնտրում է իր հիմնական հարձակվող Ֆերնանդո Տորրեսին փոխարինող: «Ազնվականներն» իհարկե ունեն Դանիել Սթարիջին, սակայն նա ամենայն հավանականությամբ հունվարին կտեղափոխվի «Լիվերպուլ» 12 մլն ֆունտով:

Ըստ պարբերականի` Թեո Ուուլկոտը կարող է սպասել մինչև ամառ, երբ կլրանա պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ և ինքը կորոշի իր հետագա անելիքը: