«Չելսին» և «Լիվերպուլը» յոթերորդ անընդմեջ ոչ-ոքին խաղացին միմյանց դեմ՝ առաջին խաղակեսում փոխանակելով մեկական գոլով:
Նորեկներ Ռոբերտ Սանչեսը, Ակսել Դիսասին և Նիկոլաս Ջեքսոնը ընդգրկվել էին «ազնվականների» մեկնարկային կազմում, ինչպես նաև «Բրայթոնից» վերադարձած Լևի Քոլվելը:
«Կարմիրների» մարզիչ Յուրգեն Կլոպը բաց թողեց իր նորեկներին առաջին րոպեներից՝ ի դեմս Դոմինիկ Սոբոսլայի և Ալեքսիս Մակալիստերի։