• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսիում» կոնֆլիկտ է հասունանում

Ռաֆայել Բենիտես«Չելսիում» ներքին կոնֆլիկտ է հասունանում գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի և ակումբի ֆուտբոլիստների միջև: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:

Աղբյուրի հաղորդմամբ երկուշաբթի օրը առավոտյան մարզումից առաջ Բենիտեսը հավաքել է բոլոր խաղացողներին միայն այն բանի համար, որպեսզի քննադատի նրանց:

Ականատեսների խոսքերով իսպանացի մասնագետը հայտնել է իր հիասթափությունը թիմի խաղից «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ: Այս խաղում «ազնվականները» 2:0 հաշվով պարտվեցին: Բացի այդ մասնագետը հարցականի տակ է դրել ֆուտբոլիստների՝ խաղալու ցանկությունը:

«Չելսիի» երկու կամ երեք խաղացողներ փորձել են առարկել Բենիտեսին՝ ասելով, որ անցած մրցաշրջանում հենց այս թիմն է հաղթել Չեմպիոնների Լիգան: Նրանք նաև հայտնել են մարզչին, որ անհաջող արդյունքների համար միայն իրենց մեղադրել պետք չի:

Ավելացնենք, որ «Չելսին» առաջվա պես չի կարողանում վերականգնել ուժերը: Արդեն վաղը երեկոյան «ազնվականներին» սպասվում է «Միդլսբրոյի» հետ հանդիպումը Անգլիայի գավաթի 5-րդ փուլի շրջանակներում:

Հետաքրքիր փաստեր