• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսի» – «Արսենալ» (անոնս)

Չելսի - ԱրսենալՊրեմիեր Լիգայի 23-րդ տուրի ամենասկզբունքային խաղը տեղի կունենա «Սթեմֆորդ Բրիջում», ուր տեղի «Չելսին» լոնդոնյան դերբիում կընդունի «Արսենալին»:

«Ազնվականների» և «զինագործների» հակամարտությունը միշտ էլ աչքի է ընկել դիտարժանությամբ և անզիջում պայքարով: Հաղթանակը անհրաժեշտ է երկու թիմերին էլ: Մրցաշարային աղյուսակում նրանց 8 միավոր է բաժանում: «Չելսին» այս խաղին է մոտեցել «Սաութհեմպտոնի» հետ տնային ոչ-ոքիից հետո:

«Արսենալն» այժմ պայքարում է լավագույն քառյակում տեղ գտնելու համար: Արսեն Վենգերի սաները ընթացիկ մրցաշրջանում աչքի են ընկնում անկայուն խաղով:

Ակումբների հակամարտությունը սկսվել է հեռավոր 1907թ-ից: Այս թիմերը առաջին անգամ հանդիպել են 1907թ-ի հոկտեմբերի 9-ին՝ առաջին դիվիզիոնում: Այդ խաղն ավարտվել է «Չելսիի» 2:1 հաշվով հաղթանակով:

Ընդհանուր առմամբ ակումբները հանդիպել են 178 անգամ: 71 անգամ հաջողության է հասել «Արսենալը», 55 խաղում գրանցվել է ոչ-ոքի, իսկ 52 խաղում ուժեղ են գտնվել «կապույտները»:

Ըթացիկ մրցաշրջանում թիմերի առաջին հանդիպումը ավարտվեց «Չելսիի» 1:2 հաշվով հաղթանակով:

Խաղը տեղի կունենա վաղը, Երևանի ժամանակով 17:30-ին:

Գլխավոր մրցավար՝ Մարտին Ատկինսոնը:

Մեր կանխատեսումը՝ 3:1

Հետաքրքիր փաստեր