• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսի» – «Լիվերպուլ» (անոնս)

Chelsea-LiverpoolՊրեմիեր Լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Չելսին» կհյուրընկալի «Լիվերպուլին»։

Վերջին շաբաթների ընթացքում Ժոզե Մոուրինյոն ոչ քիչ առիթներ է տվել իր հնարավոր հեռացման մասին խոսելու համար։ Նրա գլխավորությամբ «Չելսին» Պրեմիեր Լիգայում պարտվեց «Վեստ Հեմին», իսկ պորտուգալացի մասնագետը ընդմիջմանը մրցավարներին կողմնապահության մեջ մեղադրելու համար հեռացվեց դաշտի մարզչական գոտուց։ Այժմ «Յուրահատուկին» սպառնում է հինգխաղյա որակազրկում։ Ակումբը դուրս մնաց անգլիական լիգաների գավաթի խաղարկությունից, իսկ թիմի նախկին բժիշկ Եվա Կարնեյրոն պատրաստվում է դատարանում վիճարկել իրեն հեռացնելու հարցը։

«Չելսիում» Մոուրինյոյի հաջորդ (հնարավոր է նաև վերջին) մրցակիցը կլինի «Լիվերպուլը»։ «Կարմիրների» գործերը նույնպես հաջող չեն ընթանում առաջնությունում, սակայն ի տարբերություն «Չելսիի», նրանք գտնվում են լավագույն տասնյակում։ Պրեմիեր Լիգայի վերջին 8 խաղերից ընդամենը մեկում է հաղթել լիվերպուլյան կոլեկտիվը։ Գլխավոր մարզչի փոփոխությունը դեռևս չի ազդել ակումբի խաղամակարդակի վրա։ Յուրգեն Կլոպը գլխավորությամբ «Լիվերպուլն» անցկացրել է 4 խաղ և խաղթել է միայն մեկում։

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 173 անգամ և առավելությունը «Լիվերպուլի» կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 75-ում։ 61 անգամ ուժեղ է գտնվել լոնդոնյան ակումբը և միայն 37 խաղում են թիմերը բաժանվել մեկական միավոր վաստակած։

Հանդիպումն առաջարկում ենք դիտել НТВ+Футбол 1(HD) կամ Հ2 ալիքներով։

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16։45-ին։

Մեր կանխատեսումը՝ 1։1