Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի լոնդոնյան մեկ այլ դերբիում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Վեստ Հեմ Յունայթեդին»:
«Չելսին» վստահ խաղ անցկացրեց՝ հաղթելով 2:0 հաշվով: «Ազնվականների» առաջին գնդակը 19-րդ րոպեին խփեց թիմի վետերան Ֆրենկ Լեմպարդը, իսկ 50-րդ րոպեին Էդեն Ազարը հաշիվը դարձրեց 2:0:
«Չելսին» վաստակեց 3 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Տոտտենհեմին»:
Գոլեր. Լեմպարդ՝ 19ր, Ազար՝ 50ր