Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»:
Ժոզե Մոուրինյոյի սաները 2:1 հաշվով առավելության հասան հյուրերի նկատմամբ: Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց Էդեն Ազարը, որից 5 րոպե հետո ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Չարլի Ադամը: «Ազնվականների» հաղթական գնդակն էլ 62-րդ րոպեին խփեց Լոիկ Ռեմին:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 70 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Ազար՝ 39ր, Ադամ՝ 44ր, Ռեմի՝ 62ր: