Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։
«Սթեմֆորդ Բրիջում» գոլառատ խաղ ստացվեց, որն ավարտվեց մարտական ոչ ոքիով։ Հանդիպման բոլոր վեց գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ Նախ հյուրերը հաղթում էին 0-2 հաշվով, հետո 2 րոպեի ընթացքում Սեսկ Ֆաբրեգասը հավասարեցրեց հաշիվը՝ գոլի և գոլային փոխանցման շնորհիվ։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին Ֆունես Մորին կրկին առաջ մղեց հյուրերին, իսկ արդեն ավելացված ժամանակի վերջին րոպեին Ջոն Թերրին հաշիվը դարձրեց 3-3։
Այս հանդիպումից հետո «Էվերթոնը»՝ վաստակած 29 միավորով մտավ առաջին տասնյակ։
Գոլեր․ Թերրի՝ 50ր (ինքն․), 90+8ր, Միրալյաս՝ 56ր, Կոստա՝ 64, Ֆաբրեգաս՝ 66ր, Մորի՝ 90ր։