Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Արսենալը» Լոնդոնում ընդունեց թուրքական «Ֆեներբահչեին»:
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «զինագործների» 0:3 հաշվով հաղթանակով: Այս անգամ էլ Արսեն Վենգերի թիմը խնդիրներ չունեցավ թուրքական ակումբի հետ:
«Արսենալը» երկու գնդակ ուղարկեց «Ֆեներբահչեի» դարպասը՝ ընդհանուր հաշվովղ հաղթելով 5:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Աարոն Ռեմսին:
Գոլեր․ Ռեմսի՝ 25ր, 72ր