Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր երրորդ խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր կատալոնական «Բարսելոնային»։
«Քաղաքայինները» բոլոր առումներով զիջեցին դաշտի տերերին՝ արդյունքում բաց թողնելով 4 անպատասխան գնդակ։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, մեկ անգամ էլ հյուրերի դարպասը գրավեց Նեյմարը։
Այս հանդիպումից հետո «Սիթին»` վաստակած 4 միավորով կշարունակի պահպանել C խմբի 2-րդ հորիզոնականը։ Առաջատար «Բարսելոնան» ունի 9 միավոր։
Գոլեր․ Մեսսի՝ 17ր, 61ր, 69ր, Նեյմար՝ 89ր։