Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Մոսկվայում մրցեց ԲԿՄԱ-ի հետ։
Լուի վան Գալի սաները ոչ ոքի ավարտեցին խաղը դաշտի տերերի հետ։ Սեյդու Դումբիայի գոլին 65-րդ րոպեին պատասխանեց 19-ամյա Անտոնի Մարսյալը։
Այս հանդիպումից հետո B խմբի առաջատարը գերմանական «Վոլֆսբուրգն» է, իսկ «Յունայթեդը» և ԲԿՄԱ-ն ունեն չորսական միավոր։
Գոլեր․ Դումբիա՝ 15ր, Մարսյալ՝ 65ր։