Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Չելսիի» մրցակիցը Կիևի «Դինամոն» էր։
Ընթացիկ մրցաշրջանում անհաջող ելույթներով աչքի ընկնող «ազնվականները» չկարողացան գոլ խփել Ուկրաինայում և բավարարվեցին վաստակած 1 միավորով։
Գոլազուրկ ոչ ոքիից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը հայտնվեց G խմբի 3-րդ հորիզոնականում։