Չեմպիոնների Լիգայի G խմբի իր չորրորդ խաղում «Չելսին» ընդունել էր Կիևի «Դինամոյին»։
Մինչև 83-րդ րոպեն «կապույտները» չմնասնակցին հաշվի փոփոխությանը, չնայած որ արդեն երկու գոլ գրանցվել էր։ Ալեքսանդր Դրագովիչը նախ գրավեց սեփական թիմի դարպասը, ապա նաև մրցակցի՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։ Խաղավրտից 7 րոպե առաջ էլ բրազիլիացի կիսապաշտպան Վիլլիանը խփեց «Չելսիի» համար հաղթական գոլը։
Այս հաղթանակից հետո «ազնվականները» զբաղեցնում են խմբի 2-րդ հորիզոնականը՝ վաստակած 7 միավորով։
Գոլեր․ Դրագովիչ՝ 33ր (ինքն․), Դրագովիչ՝ 77ր, Վիլլիան՝ 83ր։