Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի իր առաջին խաղն անցկացրեց «Չելսին»: «Ազնվականները» հյուրընկալվել էին ՊՍԺ-ին:
Ժոզե Մոուրինյոյի սաները 3:1 հաշվով պարտվեցին ֆրանսիացիներին: Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեց դաշտի տերերի հարձակվող Էսեկիել Լավեսին: 27-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրեց «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը: Սակայն դա լոնդոնցիների միակ գոլն էր, որից հետո ևս երկուսը բաց թողեցին: 62-րդ րոպեին գնդակը սեփական թիմի դարպասն ուղարկեց բրազիլիացի պաշտպան Դավիդ Լուիզը, իսկ խաղի վերջին րոպեին հաշիվը 3:1 դարձրեց Խավիեր Պաստորեն:
Չնայած պարտությանը, «Չելսին» դեռ հաջորդ փուլ դուրս գալու շանսեր ունի: Ամեն ինչ կորոշվի մեկ շաբաթ հետո՝ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:
Գոլեր. Լավեսի՝ 3, Ազար՝ 27ր (11մ), Լուիզ՝ 62ր (ինք.), Պաստորե՝ 90ր: