• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չնայած հանդիպման վերջին րոպեներին բաց թողած գոլերին՝ «Չելսին» կարողացավ հաղթել «Լյուտոնին» (տեսանյութ)

«Չելսին» քիչ էր մնում պատժվեր ժամանակից շուտ գործը ավարտված համարելու համար, բայց նույնիսկ «Լյուտոնի» հետ արտագնա հանդիպման վերջնամասում երկու գնդակ բաց թողնելուց հետո կարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝ 2:3։

«Գլխարկագործների» մեկնարկային կազմում ընդամենը մեկ փոփոխություն էր տեղի ունեցել՝ Իսսա Կաբորեն փոխարինել էր Ռայան Գիլսին։

«Կրիստալ Փելեսի» դարպասը խփած հաղթական գոլը Նոնի Մադուեկեին հնարավորություն տվեց այս խաղում հայտնվել «կապույտների» մեկնարկային կազմում: Քոուլ Պալմերը նույնպես հայտնվեց խաղադաշտում հանդիպման առաջին րոպեներից, իսկ Ռահիմ Ստերլինգը հայտավորված էր միայն փոխարինողների թվում։

«Լյուտոն Թաուն» 2 – 3 «Չելսի»

Գոլեր՝ Բարքլի, Ադեբայո – Պալմեր (2), Մադուեկե

Դեղին՝ Բրաուն, Մենգի – Դիսասի, Գուստո

Հետաքրքիր փաստեր