• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պաշտոնական. Սէր Ալեքսն այս մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կհեռանա գլխավոր մարզչի պաշտոնից:

26 տարի գլխավոր մարզիչ աշխատելուց հետո 71-ամյա Սէր Ալեքսը չի լքի «Օլդ Թրաֆորդը»: Նա միայն դադարում է թիմի գլխավոր մարզիչ լինելուց և դառնալու է ակումբի տնօրեն և դեսպան:

Մասնագետը գլխավորել է «կարմիր սատատաներին» 1986 թվականի նոյեմբերից: Մինչ այսօր Սէր Ալեքսը նվաճել է 38 տիտղոս՝ ներառյալ 13 չեմպիոնական տիտղոս, երկու անգամ Չեմպիոնների Լիգան, 5-ական անգամ Անգլիայի գավաթն ու Լիգայի գավաթը:

«Հեռանալու մասին երկար ժամանակ եմ մտածել: Այժմ ճիշտ ժամանակն է դրա համար: Ինձ համար կարևոր էր հեռանալ, երբ թիմն ուժեղագույն մարզավիճակում է: Վստահ եմ, որ հիմա հենց այդպես է:

Մեր պայմանները մարզումների համար լավագույններից է սպորտային աշխարհում, և մեր «Օլդ Թրաֆորդը» լավագույն մարզադաշտերից է աշխարհում:

Ուրախ եմ, որ զբաղեցնելու եմ ակումբի տնօրենի և դեսպանի պաշտոնը: Այս գործերով պատրաստվում եմ զբաղվել ապագայում: Պետք է արժանին մատուցեմ ընտանիքիս, իրենց սերն ու աջակցությունը կարևորագույն տարրերն էին ինձ համար: Կինս եղել է առանցքային կերպար իմ ամբողջ կարիերայի ընթացքում»,- ասվում է Սէր Ալեքսի պաշտոնական հայտարարության մեջ: