«Աստոն Վիլլայից» կրած պարտությունից հետո (6:1) «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն ներողություն է խնդրել թիմի երկրպագուներից:
-Անընդունելի է: Ակնհայտ է, որ դաշտում խաղում էին երկու տարբեր թիմեր: Մի թիմը՝ «Աստոն Վիլլան», ցույց տվեց ցանկություն, կիրք, մոլեգնություն, կարծես սա իրենց կյանքի վերջին հանդիպումն էր: Որոշակի իմաստով նրանք նման էին մեզ վերջին մի քանի շաբաթներին:
Գիտեի, որ այդ պարտությունը կարող է պատահել, որովհետև երկու անընդմեջ հաղթանակից հետո հագենում ես, սակայն ես վստահ եմ, որ մենք կարող ենք շատ ավելի լավ խաղալ:
Ակնհայտ է, որ մենք պետք է ներողություն խնդրենք մեր բոլոր երկրպագուներից, քանի որ միայն մենք ենք պատասխանատվություն կրում արդյունքների համար: Այս շաբաթ մենք պետք է լավ աշխատենք,- հայտնել է Դի Կանիոն: The Guardian