• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պատրիս Էվրան իր ապագայի հետ կապված հարցերը կորոշի մրցաշրջանի ավարտից հետո

Պատրիս Էվրա«Մանչեսթեր Յունայթեդի» 32-ամյա պաշտպան Պատրիս Էվրան դեռ չի որոշել իր ապագայի հետ կապված հարցերը և մտարդիր է սպասել մինչև նոր մարզչի նշանակելը:

Վերջին տարվա ընթացքում «կարմիր սատանաները» չեն թաքցնում պաշտպանության ձախ եզրը ուժեղացնելու իրենց մտադրությունը: «Յունայթեդը» մեկ փորձում է ակումբ հրավիրել Լեյթոն Բեյնսին՝ «Էվերթոնից», մեկ՝ Ֆաբիո Կոենտրաոյին՝ «Ռեալից»: Այդ դիրքում հանդես եկող Էվրայի ներկայիս պայմանագիրը կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին:

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, արդեն այժմ «Մոնակոն» և ՊՍԺ-ն լուրջ հետաքրքրվում են ֆրանսիացի պաշտպանով, ով «Յունայթեդի» հետ նոր պայմանագիր ստորագրելու հույսը չի կտրել:

-Առաջիկա շաբաթների ընթացքում ես կորոշեմ, թե ինչ եմ անելու: Այս պահին ես դեռ ոչինչ չգիտեմ: Իմ գործակալը կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և կտեսնենք, թե ինչ կլինի:

Առայժմ պետք է սպասել մինչև մրցաշրջանի ավարտը: Բոլորն էլ գիտեն, թե ինչքան շատ եմ սիրում այս ակումբը,- ասել է Էվրան: