«Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն կխաղա շաբաթ օրը կայանալիք Պրեմիեր Լիգայի «Ֆուլհեմի» դեմ խաղում, եթե «Արսենալը» նրան գնելու համար նոր առաջարկ չներկայացնի:
«Զինագործների» 10 մլն ֆունտ առաջարկը ֆրանսիացուն ստիպել էին հրաժարվել Պրեմիեր Լիգայի երկու մեկնարկային հանդիպումներին մասնակցել: Սակայն, եթե «Արսենալը» չբարելավի իր առաջարկը, ապա Կաբայեն կվերադառնա խաղադաշտ:
-Եթե «Արսենալը» նոր առաջարկով չներկայանա, ապա Յոհան Կաբայեն կմասնակցի «Ֆուլհեմի» դեմ խաղին: Հույս ունեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի, քանի որ վերջին օրերին նա ընդհանուր խմբի հետ է մարզվել:
Ես նրան արդեն ասել եմ, որ շաբաթ օրը նա խաղալու է: Եվ քանի դեռ «Արսենալի» կողմից նոր առաջարկ չի ներկայացվել, իրավիճակն առաջվա նման կլինի,- Պարդյուի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Բացի այդ, մարզիչը հույս է հայտնել, որ «Նյուքասլի» երկրպագուները կներեն Կաբայեին իր վարքի համար և կշարունակեն նրան աջակցել, ինչպես առաջ: