• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պելեգրինի. «Ջեկոն կմնա «Սիթիում»

Էդին Ջեկո«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոստացել է, որ Էդին Ջեկոն կմնա ակումբում:

Չնայած Կարլոս Տևեսի հեռանալուն և «Սիթիում» հարձակվողի զգալի պակասին, Ջեկոյի ապագան դեռևս մեծ հարցականի տակ է: 27-ամյա բոսնիացին չի թաքցնում իր դժգոհությունն անցած մրցաշրջանում քիչ խաղային ժամանակ ստանալու համար:

Սակայն Պելեգրինին հավատացրել է երկրպագուներին, որ Ջեկոն  նոր մրցաշրջանում կշարունակի լինել «Սիթիի» ֆուտբոլիստ: Այս խոստումը Մանուելը ստացել է հենց Էդինի կողմից:

-Ես խոսել եմ Ջեկոյի հետ երկու շաբաթ առաջ, երբ նա արձակուրդի մեջ էր, և նա ոչ մի խնդիր չունի: Նա կմնա այստեղ: Իմ կարծիքով նա շատ կարևոր խաղացող է: Ես վստահ եմ, որ այս մրցաշրջանում նա ցույց կտա այն խաղը, որին ունակ է,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: