• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պեր Մերտեզակերը չի պատրաստվում վերադառնալ Գերմանիա

Պեր Մերտեզակեր«Արսենալի» կենտրոնական պաշտպան Պեր Մերտեզակերը հերքել է Բունդեսլիգա վերադառնալու մասին լուրերը:

Անցած շաբաթ մամուլում ինֆորմացիա հայտնվեց, ըստ որի Գերմանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վոլֆսբուրգը», որի սպորտային տնօրեն Կլաուս Ալլոֆսը լավ է ճանաչում Պերին:

Մերտեզակերը խոստովանել է, որ լավ հարաբերությունների մեջ է Ալլոֆսի հետ, սակայն միայն դրա համար չի պատրաստվում լքել «Արսենալը»: Պերը իր ապագան կապում է լոնդոնյան ակումբի հետ:

-Իհարկե, ես լսել եմ այդ մասին: Սակայն ես դա ընդունեցի ժպիտով: Բոլորը, այդ թվում իմ ընտանիքը, անընդհատ ինձ հարցնում են, թե ինչ է լինելու:

Ես չեմ պատրաստվում վերադառնալ Գերմանիա,- ասել է Մերտեզակերը: Sport Bild Plus

Հետաքրքիր փաստեր