«Արսենալի» պաշտպան Պեր Մերտեզակերը կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը օգտակար դաս եղավ իրենց համար:
Ինչպես հայտնի է, երեքշաբթի երեկոյան դորտմունդցիները Լոնդոնում առավելության հասան «զինագործների» նկատմամբ՝ 1:2: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով, իրենք պարտվեցին, քանի որ մեծ էր հաղթելու ցանկությունը:
Ընդամենը 10 օր հետո «Արսենալն» արդեն կմեկնի Դորտմունդ, և Մերտեզակերը հուսով է, որ իրենք այդ ընթացքում հետևություններ կանեն:
-Պարտությունը մեզ համար դաս եղավ: Մենք արժանի էինք միավորի, սակայն դա լավ պահ էր այդ դասը ստանալու համար: Դորտմունդում միշտ դժվար է հաղթել: Երկու տարի առաջ մենք այնտեղ ոչ ոքի խաղացինք և դա իսկապես շատ ծանր էր,- Մերտեզակերի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: