Չնայած ակումբի ներսում եղած տարաձայնություններին, «Ատսոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը չի պատրաստվում լքել ակումբը: Այս շաբաթ բիրմինգհեմյան ակումբն աշխատանքից հեռացրեց Լամբերտի երկու օգնականներին:
Ընթացիկ մրցաշրջանում Պոլը խնդիրներ էր ունեցել նաև երկրպագուների հետ: Սակայն շոտլանդացի մասնագետը չի պատրաստվում լքել «Վիլլա Պարկը»
-Իմ նպատակն է հաջորդ մրցաշրջանում կրկին մարզել «Աստոն Վիլլան», սակայն ոչ ոք չգիտի, թե ֆուտբոլում ինչ կարող է լինել: Ինձ այստեղ դուր է գալիս: Այս ակումբն պետք է ավելի բարձր հորիզոնական զբաղեցնի, քան այժմ է: Եվ մենք կփորձենք անել դա,- ասել է Լամբերտը: Daily Star