• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոչետինոն հաստատել է, որ Նկունկուն ծնկի վնասվածք է ստացել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հաստատել է, որ հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն ծնկի վնասվածք է ստացել:

«Չելսիի» նախամրցաշրջանային շրջագայության ժամանակ Նկունկուն հասցրել է խփել երեք գոլ, սակայն երեկ երեկոյան Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում Քրիստոֆերը կարողացավ խաղալ ընդամենը 20 րոպե։

Ոչ-ոքիից հետո Պոչետինոն հաստատեց, որ Նկունկուի վաղաժամ փոխարինումը հարկադրված էր: Այժմ 25 ամյա ֆրանսիացին բժիշկների ձեռքերում է։

«Բժիշկները ստուգում են նրան, և ես հուսով եմ, որ դա շատ լուրջ չէ: Ընկնելուց հետո նա ինչ-որ ցավեր է զգացել ծնկի շրջանում, բայց մենք հուսով ենք, որ դա լուրջ չէ»:

«Հուսով ենք, որ նա կարող է որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ: Մեզ մի քանի օր է պետք նրա վիճակը գնահատելու համար»:

«Մենք որոշ ռիսկի դիմեցինք, քանի որ դաշտն իդեալական չէր, քանի որ այն օգտագործվում է այլ սպորտաձևի համար: Այնուամենայնիվ, մենք չենք մեղադրում խաղադաշտի որակին վնասվածքի համար»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։