Ֆրանսիական «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտնել է, որ իր ակումբն այլևս չի հետաքրքրվում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի ծառայություններով:
27-ամյա Ռունիի տրանսֆերային արժեքը և բարձր աշխատավարձը կարող են ապահովել միայն «Չելսին» և «ՊՍԺ»-ն: Սակայն այժմ, միայն «կապույտներն» են շարունակում գոլահարի համար պայքարը, իսկ Ֆրանսիայի չեմպիոններն ուշադրությունը կենտրոանցրել են այլ խաղացողների վրա:
-Նա զարմանալի ֆուտբոլիստ է: Նրա որակները բոլորին լավ հայտնի են, բայց մենք գերազանց համալրված ենք հարձակման գծում և կփնտրենք միջին գիծն ուժեղացնող խաղացողներ:
Այո, մենք գիտենք, որ Ռունին կարող է բոլոր դիրքերում էլ խաղալ, բայց նրա լավագույն տեղը խաղադաշտում հարձակվողի դիրքն է,- Բլանի խոսքերն է մեջբերում ESPN-ը: