Ֆրանսիական «ՊՍԺ»-ն պատրաստվում է 8 մլն ֆունտ առաջարկել «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի համար: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանը սերբ պաշտպանին տեսնում է որպես Գրեգորի վան դեր Վիլի իդելական փոխարինող, ով հավանական է, որ կտեղափոխվի Միլանի «Ինտեր»:
Իվանովիչը, լոնդոնյան ակումբում խաղալու տարիներին, իրեն լավագույն կողմից է դրսևորել, բայց մինչև հիմա հայտնի չէ, թե արդյոք նա կա «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պլաններում: «ՊՍԺ»-ն մտադիր է փորձ կատարել 29-ամյա պաշտպանին ձեռք բերելու համար` առաջարկելով 8 մլն ֆունտ, գումարած հավելյալ պարգևավճարներ:
Իվանովիչին կառաջարկվի 4 տարվա անձնական պայմանագիր` բավականին մեծ աշխատավարձով: Հաշվի առնելով ֆուտբոլիստի տարիքը և «Չելսիում» 30-անց խաղացողների հանդեպ վերաբերմունքը, Բրանիսլավը կարող է ամենաքիչը քննարկել փարիզցիների առաջարկը: