• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՊՖԱ֊ն հրապարակել է «Տարվա լավագույն խաղացող» մրցանակի հավակնորդների անունները

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան հրապարակել է «Տարվա լավագույն խաղացող» մրցանակի վեց հավակնորդներին:

ՊՖԱ-ի տարվա լավագույն խաղացողը համարվում է անգլիական ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական ​​մրցանակը, քանի որ մրցանակի հաղթողը որոշվում է հենց խաղացողների կողմից՝ քվեարկության միջոցով։

Այս անգամ խաղացողներին խնդրել են քվեարկել 2022/23 մրցաշրջանի վերաբերյալ, որում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան։

Ուստի, հավակնորդների թվում «Սիթին» ներկայացնում էին միանգամից երեք ֆուտբոլիստ՝ հարձակվող Էրլինգ Հոլանդը, կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն և պաշտպան Ջոն Սթոնսը։

ՊՖԱ-ի ցուցակում ներառված են նաև «Արսենալից» Բուկայո Սական, Մարտին Էդեգորը, ինչպես նաև  «Տոտտենհեմից» նոր հեռացած Հարի Քեյնը:

Էրլինգ Հոլանդ (Սիթի), Բուկայո Սակա (Արսենալ), Գաբրիել Մարտինելի (Արսենալ), Մոյսես Կայսեդո (Բրայթոն/Չելսի), Էվան Ֆերգյուսոն (Բրայթոն) և Ջեքոբ Ռեմսի («Աստոն Վիլլա»):

Երկու մրցանակների հաղթողները կհայտարարվեն օգոստոսի 29-ին կայանալիք ՊՖԱ֊ի գալայի ժամանակ: Սա կլինի 50-ամյակի արարողությունը։

Հետաքրքիր փաստեր