«Էվերթոնի» նախկին ավագ Ֆիլ Ջագելկան 41 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Իր 23 ամյա կարիերայի ընթացքում Ջագելկան ակումբային մակարդակում անցկացրել է ավելի քան 750 հանդիպում, ինչպես նաև 2008-ից 2016 թվականների ընթացքում 40 անգամ մասնակցել է Անգլիայի հավաքականի խաղերին։
Ջագելկան «Շեֆիլդ Յունայթեդի» ակադեմիայի շրջանավարտ է, 8 մրցաշրջան այնտեղ անցկացնելուց հետո նա տեղափոխվեց «Էվերթոն»:
Ջագելկան 12 տարի անցկացրել է Գուդիսոն Պարկը ներկայացնող ակումբում, որից հետո Ֆիլը վերադարձավ հայրենի «Շեֆիլդ Յունայթեդ»:
Ջագելկայի վերադարձը Շեֆիլդում սահմանափակվեց երկու սեզոնով, որից հետո Ֆիլը վեց ամիս խաղաց «Դերբիում», իսկ պաշտպանի վերջին ակումբը դարձավ «Ստոկը»։