• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեկ Ուիլշերը չի մեղադրում գլխավոր մարզչին

Ջեկ Ուիլշեր«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը հրաժարվել է «Բավարիայից» կրած պարտության մեղքը բարդել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի վրա:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում երեկ երեկոյան «զինագործները» սեփական հարկի տակ պարտվեցին գերմանական «Բավարիային» 1:3 հաշվով: Ակնհայտ է՝ հաջորդ փուլ դուրս գալու համար «Արսենալը» պետք է հրաշք գործի, կամ ինչպես Արսեն Վենգերն է ասում՝ անհնարինը դարձնի հնարավոր:

Խաղից հետո լրագրողները սկսեցին ակտիվ քննադատել հենց մարզչին, սակայն Ուիլշերը ենթադրում է, որ չարժի պարտության համար մեղադրել ֆրանսիացի մասնագետին:

-Չեմ կարծում, որ սա ինչ-որ կերպ վերաբերվում է մարզչին: Նա մեզ դաշտ է հանում, սակայն խաղում ենք հենց մենք, և կոնկրետ խաղում մասնակցությունը կախված է հենց մեզանից:

Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որպեսզի խաղացողները պատասխանատվություն վերցնեն իրենց վրա: Մարզիչն արդեն 16 տարի այստեղ է և լավ է կատարում իր աշխատանքը,- հայտնել է Ջեկը: Daily Mail

Հետաքրքիր փաստեր