• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեկ Ուիլշեր․ «Ֆեներբահչեի» դեմ խաղում սխալվելու իրավունք չունենք»

Ջեկ Ուիլշեր«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերն իր թիմից պահանջում է հավաքվել և հաղթանակի հասնել «Ֆեներբահչեի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում:

Խմբային փուլ հասնելու համար «զինագործները» թուրքական ակումբի հետ փլեյ-օֆ փուլում կվիճարկեն ուղեգիրը: Արդեն հինգշաբթի երեկոյան լոնդոնցիները կմեկնեն Թուրքիա: Արսեն Վենգերի սաները այս խաղին են մոտենում Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Աստոն Վիլլային» 1:3 հաշվով պարտվելուց հետո:

Ուիլշերն իր խաղընկերներին կոչ է անում հավաքել ուժերը և այս անգամ սխալներ թույլ չտալ:

-Առաջինը և ամենակարևորը, որ ես ցանկանում եմ՝ լավ մարզավիճակում լինել և մասնակցել խաղին: Առջևում շատ կարևոր խաղ է «Ֆեներբահչեի» հետ, և ես չեմ ուզում, որ ողջ աշխատանքը, որը կատարեցինք նախորդ մրցաշրջանում, անարդյունք մնա: Մենք պետք է պատրաստ լինենք և պետք է հաղթահարենք այդ արգելքը,- Ուիլշերի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր