• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեյմսը և Լուկակուն «Չելսիի» հետ չեն մեկնել ԱՄՆ

Պաշտպան Ռիս Ջեյմսը և հարձակվող Ռոմելու Լուկակուն չեն եղել այն 29 խաղացողների թվում, որոնք «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ մեկնել էր ԱՄՆ՝ նախամրցաշրջանային շրջագայության:

Անցած շաբաթ, Ջեյմսը գանգատներ ունեցավ ծնկի հետ կապված և ուղարկվեց խորը հետազոտության:

Ենթադրվում էր, որ Ջեյմսի խնդիրը աննշան է և չի խանգարի Ռիսի՝ Ամերիկա մեկնելուն, սակայն երկուշաբթի առավոտյան 23 ամյա անգլիացին իրեն վատ է զգացել և ապահովության համար մնացել է տանը։

«Չելսին» իր հայտարարության մեջ նշել է, որ Ջեյմսը կարող է միանալ Պոչետինոյի թիմին ավելի ուշ, եթե բարելավի իր առողջական վիճակը:

Բացի այդ, ծնկի վնասվածքի պատճառով «Չելսին» տանն է թողել նաև պաշտպան Վեսլի Ֆոֆանային։ Մարկուս Բետիննելին, Բուենդիա Բադյաշիլը և Արմանդո Բրոյան նույնպես շարունակում են իրենց վերականգնողական աշխատանքները Քոբհեմի բազայում։

Մյուս բացակայող խաղացողների թվում են Լուկակուն, ում տեղափոխությունը «Ինտեր» ձախողվեց, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Հակիմ Զիեշը և Կալում Հադսոն-Օդոին: Չորսն էլ պատրաստվում են հեռանալ Սթեմֆորդ Բրիջից։

Բայց նորեկների մեծ մասը՝ Քրիստոֆեր Նկունկուն, Նիկոլաս Ջեքսոնը, Անջելո Գաբրիելը, Դիեգո Մորեյրան, Մալո Գուստոն և Անդրե Սանթոսը, հայտնվել են այդ 29 խաղացողների թվում:

Ավելացնենք, որ հարուստ ամերիկյան շրջագայության շրջանակներում Պոչետինոյի սաները հինգ տարբեր քաղաքներում կանցկացնեն հինգ հանդիպում:

Հետաքրքիր փաստեր