«Ստոկ Սիթին» իր հարձակվող Կամերոն Ջերոմին վաճառեց Չեմպիոնշիփում հանդես եկող «Նորվիչ Սիթիին»:
Չորեքշաբթի երեկոյան Ջերոմը երեք տարվա պայմանագիր ստորագրեց «Նորվիչի» հետ, որը Պրեմիեր Լիգա վերադառնալու նպատակ ունի: Գործարքի ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հաղորդվում:
«Քերոու Ռոուդ» է տեղափոխվել նաև «Աստոն Վիլլայի» և «Սանդերլենդի» նախկին պաշտպան Կարլոս Կուելյարը: Այս տրանսֆերը կայացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Ավելացնենք, որ Չեմպիոնշիփի երեք տուրից հետո «Նորվիչը» մի քանի ակումբների հետ կիսում է հինգերորդ տեղը: