• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոն Բարնս. «Սուարեսը դեռ «Լիվերպուլի» լեգենդը չէ»

Ջոն Բարնս«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ջոն Բարնսը կարծում է, որ Լուիս Սուարեսը դեռ բավական ճանապարհ ունի անցնելու, որպեսզի դառնա ակումբի լեգենդը:

2011թ-ին «Էնֆիլդ» տեղափոխվելուց հետո Սուարեսը մասնակցել է 155 խաղի և դարձել է 73 գոլի հեղինակ: Սակայն Բարնսը վստահ է, որ ուրուգվայցի հարձակվողը, ով այսօր նշում է իր ծննդյան 27-ամյակը, դեռ չի կարող համարվել «Լիվերպուլի» լեգենդ:

-Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, և մենք ցանկանում ենք, որ նա այստեղ խաղա հնարավորինս երկար ժամանակ: Եթե խոսենք լեգենդի մասին, ապա նա հավակնում է այդ կոչմանը, սակայն դեռ վաղ է: Կա Տորրեսի օրինակը, ով երկու փայլուն տարիներ անցկացրեց և որոշեց հեռանալ:

Որպեսզի դառնաս որևէ ակումբի լեգենդ, անհրաժեշտ է, որ այդ ակումբում որաշակի երկար ժամանակ հանդես գաս: Ես շատ կցանկանամ, որ նա մնա և դառնա լեգենդ,- Sky Sports-ին հայտնել է Բարնսը: