• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոն Թերրին գոհ է Էտո’Օյից և Վիլլիանից

Սամուել Էտո'Օ Վիլլիան«Չելսիի» ավագ Ջոն Թերրին խոստովանել է, որ գոհ է իրենց թիմի նորեկներ Սամուել Էտո’Օյից և Վիլլիանից:

Տրանսֆերային պատուհանի փակվելուց օրեր առաջ «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր թիմ հրավիրեց Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Վիլլիանին և հարձակվող Էտո’Օյին:

Երկրպագուների մեծ մասն այս տրանսֆերներն անիմաստ են համարում, սակայն Թերրին գոհ է իր նոր խաղընկերներից:

-Էտո’Օն և Վիլլիանը բավական լավ տպավորություն թողեցին մարզումների ժամանակ: Նրանք ասել են, որ մեծ տարբերություն կա «Անժիի» և այստեղի մարզումների միջև: Համոզված եմ, որ նրանց ընդամենը մի քանի շաբաթ կպահանջվի իրենց լավագույն մարզավիճակը ձեռք բերելու համար:

Էտո’Օն շատ վտանգավոր հարձակվող է: Ես ուրախ եմ, որ նրա դեմ չեմ խաղալու,- «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Թերրին: