• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոն Թերրին «Չելսիի» հետ նոր պայմանագիրը կքննարկի ամռանը

Ջոն Թերրի«Չելսիի» ավագ Ջոն Թերրին ակնկալում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո բանակցություններ սկսել ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ:

32-ամյա Թերրիի գործող պայմանագիրը լրանում է մեկ տարի անց: Սրա հետ կապված մամուլում ակտիվ քննարկվում է, որ շուտով ֆուտբոլիստը կհեռանա «Սթեմֆորդ Բրիջից»:

-Այս մրցաշրջանի ավարտից հետո ես դեռ մեկ տարվա պայմանագիր կունենամ «Չելսիի» հետ: Մարդիկ խոսում են նոր համաձայնագրի մասին, սակայն այժմ դա նույնիսկ օրակարգի մեջ չէ:

Նրանք կարող են ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, հենց որ ավարտվի մրցաշրջանը: Այդ ժամանակ մենք կսկսենք բանակցությունները: Ամեն դեպքում ես կշարունակեմ նվիրվել ակումբին, մինչև որ կլրանա պայմանագիրս,- հայտնել է Թերրին: Evening Standard

Հետաքրքիր փաստեր