• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռադամել Ֆալկաոն տեղափոխվում է «Մոնակո»

Ռադամել ՖալկաոՄադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հերքել է անգլիական Պրեմիեր Լիգա տեղափոխվելու մասին ինֆորմացիան և արդեն երկուշաբթի օրը բուժզննում կանցնի «Մոնակոյում»:

Ընդամենը մեկ օր առաջ «Մանակոն» ավարտին հասցրեց «Պորտուի» ֆուտբոլիստներ Ժոաո Մոուտինյոյի և Խամես Ռոդրիգեսի ձեռքբերման գործընթացները: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ֆրանսիական ակումբը համաձայնության է եկել նաև Ֆալկաոյի տրանսֆերը ձեռքբերելու հարցում:

Ավելացնենք, որ կոլումբիացի ռմբարկուի ծառայություններով հետաքրքրված էին «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին», սակայն Ֆալկաոն որոշեց տեղափոխվել «Մոնակո», որի ամբիցիոզ սեփականատեր Դմիտրի Ռիբոլովևը ոչ մի գումար չի խնայում իր ակումբն աստղերով համալրելու համար:

Աղբյուրի հաղորդմամբ, Ֆալկաոն երկուշաբթի օրը բուժզննում կանցնի «Մոնակոյում», որից հետո կստորագրի պայմանագիրը: Մադրիդյան ակումբը գործարքից կստանա 51.3 մլն ֆունտ: