• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռամիրես. «Չելսին» պատրաստ է նորից զարմացնել»

Ռամիրես«Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը հայտնել է, որ իր թիմը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ պատրաստ է ապացուցել իրենց քննադատների սխալ լինելը:

Մեկ տարի առաջ, երբ թիմից հեռացավ Անդրե Վիլաշ-Բոաշը, «ազնվականները» հսկայական խնդիրներ ունեին Պրեմիեր Լիգայում և Չեմպիոնների Լիգայում: Սակայն Ռոբերտո Դի Մատեոյին հաջողվեց հաջողության հասնել ոչ միայն Չեմպիոնների Լիգայում, այլ Անգլիայի գավաթում: Ռամիրեսն առաջվա պես հույս ունի, որ այս անգամ էլ թիմը կարող է հաջողությունների հասնել:

-Գրեթե ուղիղ մեկ տարի առաջ բոլորն ասում էին, որ մրցաշրջանը մեզ համար կորած է, և մենք ոչինչ չենք նվաճելու: Մենք գիտենք, թե ինչպես ամեն ինչ ավարտվեց:

Պայքարում ենք երկու առաջնություններում, բացի այդ մենք պետք է Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճենք: Դրա համար պետք է Պրեմիեր Լիգան ավարտենք լավագույն քառյակում:

Մենք փորձելու ենք ինչ-որ բան նվաճել և ուրախացնել մեր երկրպագուներին: Եթե նույնիսկ մի փոքրիկ հնարավորություն ունենանք, ապա պայքարելու ենք ամբողջ ուժով և երբեք չենք հանձնվելու,- հայտնել է Ռամիրեսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր