• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռայան Գիգգս. «Հաջորդ տարի «Յունայթեդը» կպայքարի չեմպիոնության համար»

Ռայան Գիգգս«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռայան Գիգգսը վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում իր թիմը կպայքարի Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար:

Նախորդ մրցաշրջանում «կարմիր սատանաները» վստահաբար վերցրեցին չեմպիոնական տիտղոսը: Սակայն այս մրցաշրջանում նրանք չկարողացան տեղ գտնել անգամ Եվրոպա Լիգայի գոտում: Գիգգսը, ով այդ պաշտոնում փոխարինել է ակումբից հեռացված Մոյեսին, չի կարծում, որ տիտղոսների համար իրենց լուրջ տրանսֆերներ են հարկավոր:

-Ո՛չ, չեմ կարծում: Մենք առաջնությունը հաղթեցինք նախորդ մրցաշրջանում: Դրանից մեկ տարի առաջ մենք տիտղոսը զիջեցինք գնդակների տարբերության պատճառով: Իսկ դրանից առաջ մենք կրկին հաղթեցինք:

Իսկ ո՞ր տեղում էր «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանում: Յոթերո՞րդ: Ո՞վ կպատկերացներ, որ նրանք կլինեն այնտեղ, որտեղ այժմ եմ: Այդ պատճառով շատ բան կարող է փոխվել:

Ես վստահ եմ, որ այս ակումբում կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են պայքարել չեմպիոնության համար: Մենք ունենք չեմպիոնության համար անհրաժեշտ ֆուտբոլիստներին,- Գիգգսի խոսքերն է մեջբերում ESPN-ը: