Իսպանական «Ռայո Վալեկանոն» արգելափակել է իր գլխավոր մարզիչ Անտոնի Իրաոլայի տեղափոխությունը «Լիդս»:
«Լիդսը» դեռ փնտրում է պաշտոնանկ արված Ջեսսի Մարշին փոխարինող։ Կառլոս Կորբերանը, ով առաջինն էր «սպիտակների» ցուցակում, մերժեց այս հետաքրքրությունը և նոր պայմանագիր կնքեց «Վեստ Բրոմվիչի» հետ։
Իրաոլային «Լիդսը» նույնպես չկարողացավ ձեռք բերել, չնայած Անտոնին ցանկանում էր ուժերը փորձել Պրեմիեր լիգայում և բաց էր Էլլանդ Ռոադում աշխատելու համար:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Ռայո Վալեկանոն» պարզապես բաց չի թողել Իրաոլային, ով ժամանակին հանդես է եկել Բիլբաոյի «Ատլետիկում» «Լիդսի» նախկին մարզիչ Մարսելո Բյելսայի օրոք:
Այսպիսով, «Լիդսը» շարունակում է որոնումները և կարող է համաձայնվել սեզոնի մնացած հատվածում մրազչի պաշտոնակատարի մտքի հետ: