«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել դա Սիլվան ակնարկել է Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում «Քուիսն Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղին մասնակցելու պատրաստակամության մասին:
ԱՄՆ-ում կայացած մինչմրցաշրջանային հավաքի ժամանակ 24-ամյա բրազիլիացին աճուկի հատվածում վնասվածք ստացավ և միայն այս շաբաթ է վերադարձել ամբողջական ծրագրով մարզումներին: Ռաֆայելը կիրակի օրը կայանալիք խաղին պատրաստվելու համար մի քանի օր ունի:
«Վերադարձել եմ մարզումներին և պատրաստ եմ օգնել թիմին»,- Instagram-ի իր էջի միջոցով հայտնել է Ռաֆայելը:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Ռաֆայելի հետ շարք է վերադարձել նաև պաշտպան Լյուկ Շոուն, ով նույնպես այս մրցաշրջանում չի մասնակցել ոչ մի խաղի: