«Մանչեսթեր Յունայթեդի» աջ պաշտպան Ռաֆայել Դա Սիլվան հայտնել է, որ կփորձի անել ամեն հնարավորը՝ կանգնեցնելու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: «Մանկունյանցիները» չորեքշաբթի երեկոյան հյուրընկալվելու են արքայական ակումբին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում:
Այս խաղում Ռոնալդուն, որը 35 տուրում խփել է արդեն 36 գնդակ, մրցելու է իր նախկին ակումբի դեմ: 22-ամյա Ռաֆայելը հիանում է Ռոնալդուով, սակայն միևնույն ժամանակ շատ լավ գիտի՝ ինչ սպասել նախկին ակումբակցից:
-Իմ կարծիքով Ռոնալդուն աշխարհի լավագույն խաղացողն է: Կարծում եմ՝ նա խաղացող է, որը չունի թույլ կողմեր, և ես նրան շատ եմ հավանում: Կարծում եմ՝ նա համար մեկն է:
Գիտեմ, թե ինչի է նա ընդունակ, որովհետև շատ եմ խաղացել և մարզվել նրա հետ: Այդ իսկ պատճառով նա այն մրցակիցը չէ, ում մասին կարող ես մտածել. «Նա լավն է, սակայն չգիտեմ, թե ինչ սպասել նրանից»: Տվյալ պարագայում գիտեմ՝ ինչ սպասել նրանից,- հայտնել է Ռաֆայելը: The Sun