• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտեսը գովել է Լեմպարդին

Ռաֆայել Բենիտես և Ֆրենկ Լեմպարդ«Սուոնսիի» հետ հաղթական խաղից հետո (2:0) «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հաճոյախոսել է կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին:

Հիշեցնենք, որ այդ խաղում Լեմպարդը, փոխարինման դուրս գալով, ոչ միայն արդյունավետ փոխանցում կատարեց, այլև առաջին խաղակեսի վերջնամասում իրացրեց 11 մետրանոց հարվածը:

-Ֆրենկը հրաշալի խաղացող է: Իսկապես ուրախ եմ, որ նա հերթական գնդակը խփեց: Հույս ունեմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը նա կկարողանա ևս 5 գնդակ խփել: Այդ դեպքում նա ավելի կերջանկանա, մենք նույնպես:

Նա շատ կարևոր է մեզ համար: Ֆրենկը հիանալի պրոֆեսիոնալ է, ով կենտրոնացած է իր աշխատանքի վրա: Ակնհայտ է, որ նա կցանկանար ավելի շատ խաղալ, սակայն նա հասկանում է, թե թիմում ինչն է առաջնային: Այնպես որ նրա հետ կապված ամեն ինչ նորմալ է,- հայտնել է մասնագետը: Goal

Հետաքրքիր փաստեր