• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտեսը սեր է խոստովանել «Ռեալին»

Ռաֆայել Բենիտես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը սեր է խոստովանել Մադրիդի «Ռեալին»: Նա նաև նշել է, որ կցանկանար գլխավորել արքայական ակումբը:

Նախօրեին Բենիտեսն արդեն խոստովանել էր, որ լավ հարաբերությունների մեջ չէ «Չելսիի» երկրպագուների հետ և ապագայում կցանկանար գլխավորել իր երկրի ազգային հավաքականը: Մինչդեռ այժմ մասնագետն ավելի մեծ բացահայտումներ է անում:

-Ես պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ մինչև այս մրցաշրջանի ավարտը, և ես պատրաստվում եմ անել ամեն հնարավորը, որպեսզի ակումբը հասնի առավելագույն հաջողության:

«Ռեալն» ունի նպատակասլաց մարզիչ իր գործող պայմանագրով, և պետք է հարգել դա: Յուրաքանչյուր մարզիչ ունի իր սրտին մոտ ակումբ: Ես կապ ունեմ «Ռեալի» երկրպագուների հետ, և նրանք միշտ էլ լավ են վերաբերվել ինձ:

Ես «Մադրիդ» եմ տեղափոխվել 13 տարեկանում և ես ծնունդով հենց Մադրիդից եմ: Մինչդեռ ես չեմ ուզում խորանալ մտածմունքների մեջ, քանի որ իմ խոսքերը մշտապես սխալ են հասկացվում,- հայտնել է Բենիտեսը Radio Nacional de Espana-ին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր