• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտեսը տխրությամբ է հեռանում «Չելսիից»

Ռաֆայել Բենիտես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոստովանել է, որ տխրում է լոնդոնյան ակումբից հեռանալու համար:

«Սթեմֆորդ Բրիջում» աշխատելու ժամանակ Բենիտեսն «ազնվականների» հետ հաղթեց Եվրոպա Լիգայում և ավարտեց Պրեմիեր Լիգան երրորդ հորիզոնականում: Մրցաշրջանի ավարտին իսպանացի մասնագետին նույնիսկ հաջողվեց ստանալ երկրպագուների աջակցությունը:

Առաջնության վերջին տուրից հետո Բենիտեսն ակնարկել է, որ ցավում է ակումբից հեռանալու համար:

-Այո, ցավում եմ, բայց այսպիսինն է ֆուտբոլը: Վստահ եմ, որ այս խաղացողներն առաջ կգնան ու ավելի լավը կդառնան: Իրավիճակն այնպիսինն է, որ ես այլևս այստեղ չեմ լինի: Ես կատարեցի իմ աշխատանքը:

Ինձ դուր եկավ այս ֆուտբոլիստների հետ աշխատելը: Սակայն այժմ պետք է առաջ շարժվել: Ինձ փոխարինողը ֆանտաստիկ թիմ կստանա: Ինչ ինձ է վերաբերվում, ապա 26 տարի տարբեր երկրներում աշխատելով, ինձ պետք չէ որևէ բան ապացուցել,- հայտնել է Բենիտեսը:

Ավելացնենք, որ ամենայն հավանականությամբ «Չելսիի» հաջորդ մարզիչը կլինի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: The Telegraph

Հետաքրքիր փաստեր